Գերմանիան ասաց Ադրբեջանին՝ Արցախի բնակիչների պահանջները չե՛ս կարող անտեսել․ կանցլերն ուրվագծեց լուծումը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է 2024թ. բյուջեի մասին օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
22.11.2024 | 10:47
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
22.11.2024 | 10:34
Ռուսական բանակը հարվածել է Սումիին. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
22.11.2024 | 10:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին
22.11.2024 | 10:07
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել
22.11.2024 | 09:50
Հայկական արբանյակից լուսանկարներ են հրապարակվել
22.11.2024 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
Բոլորը

Fаctor TV-ի հարցազրույցը ԵՄ և հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցի հետ

-Երկօրյա այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, ինչպես նաև Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Տիկի՛ն Ղուլինյան, հետևել եք հայաստանցի պաշտոնյաների այցին, ականատես եք եղել հանդիպումներին և մասնակցել եք քննարկմանը։ Հատկապես ո՞ր հարցին ուշադրություն դարձրին Գերմանիայում Փաշինյանի այս այցի ժամանակ, Դուք ի՞նչ դրվագ կառանձնացնեք։

-Նախ՝ պետք է դիտարկենք, թե համաեվրոպական քաղաքական ուղղությունների վերափոխման ինչ իրավիճակում այս այցը կայացավ։ Բավականին հաճախակիացել են ՀՀ-ից Գերմանիա այցերը, պետք է հասկանալ, թե այդ ինտենսիվ այցերն ինչ արդյունքի կարող են բերել, ինչ համատեքստում է այս ամենը կատարվում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին մեծամասշտաբ փոփոխություններ են կատարվում ԵՄ անդամ առանձին երկրների և Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքական ուղղություններում։ Այս այցերի ընթացքում պետք է հասկանալ, թե որքանով Հայաստանին կհաջողվի հայկական շահերը ներհյուսել վերափոխումների մեջ, որովհետև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոքր երկրները սովորական պայմաններում չեն կարող իրենց շահերն այն աստիճան ինտենսիվ ներկայացնել, որքան մեծ երկրները, դրա համար փոքր երկրներն իրենց շահերը պետք է միահյուսեն մեծ խաղացողների շահերի հետ և ինչ որ չափով առաջ մղեն։

ՀՀ-ից այցերը լավ առիթից չէ, որ շատացել են, դրանք ավելացել են 2020 թվականի պատերազմից հետո և հետագայում նաև սահմանին վայրիվերումներից հետո։ Պետք է հասկանալ, թե ինչ կարող է անել Հայաստանը․ առաջինը՝ պետք է հաճախ կառուցավորված ներկայացնի իր պատկերացումները, և պետք է խուսափի ԵՄ հասցեին մեղադրական խոսքով հանդես գալուց։ Այդ մեղադրանքերը դժվար է լսել, եթե չեն հնչում լուծումներ, առաջարկներ։ Կարելի է ասել, որ վերջին այցերով պայմնավորված՝ ինչ-որ փոփոխություն նկատվում է․ արտաքին քաղաքական խոսույթում Հայաստանի թեման տեղ է զբաղեցրել՝ որպես խնդիր, որի շուրջ ինչ-որ լուծումեր պետք է գտնվեն։ Դա կարելի է առաջին քայլ համարել։

Իհարկե, որքանով այս իրավիճակը կկարողանան օգտագործել հայաստանյան իշխանությունները, դա հարցի բոլորովին այլ կողմն է։ Հաշվի առնելով ոչ միայն հրապարակային, այլ նաև կուլիսներից այն կողմ հնչող խոսակցությունները՝ տպավորություն է, որ ակնհայտորեն թեմաներ փոխանցվել են, որովհետև դրա արտացոլումը տեսնում ենք ոչ միայն կանցլերի խոսքում, այլ նաև վերջին շրջանում ընդհանրապես արտաքին քաղաքական խոսույթում։ Թե ինչպես դա կարելի է զարգացնել, պետք է ոչ սպոնտան կերպով անել, այլ կշռադատված՝ իմանալ ինչն ինչի համար ենք անում և մինչև որտեղ է հնարավորի սահմանը։ Հուսով եմ՝ այդ ամենի հաշվարկները կան։ Սա հնարավորություն է առանց ընդմիջումների Գերմանիայի հետ հարաբերությունները շարունակելու։

-ՀՀ-ում քննարկվում է ԵՄ առաջատար պետություններից մեկի՝ Գերմանիայի կանցլերի հայտարարությունը ԼՂ ինքնորոշման հարցի շուրջ։ Նա այդ բաղադրիչն օգտագործեց որպես տարածքային ամբողջականության սկզբունքին հավասարարժեք սկզբունք, ինչն Ադրբեջանի իշխանությունները փորձում են 2020թ․ պատերազմից հետո հերքել՝ ասելով, որ խոսք կարող է լինել միայն ինտեգրման մասին։ Գերմանիայի կանցլերը, փաստորեն, հայաստանյան խոսույթից վերցրած արտահայտություն է օգտագործում, որը համառորեն մերժում է Ադրբեջանը։ Ըստ Ձեզ՝ կանցլերն ի՞նչ նպատակով օգտագործեց այս արտահայտությունը, Գերմանիան ինչպե՞ս է դիրքավորվում ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում։

-Միշտ պետք է նկատի ունենալ, որ Գերմանիան իր արտաքին քաղաքական շարժուձևում միշտ դանդաղ և զգուշավոր է։ Նույնիսկ Ուկրաինայի վերաբերյալ հարցերում դանդաղաշարժ էր։ Այնուամենայնիվ, այդ դանդաղաշարժության մեջ Հարավային Կովկասի վերաբերյալ նույնիսկ արագություն է նկատվում, և կանցլերի օգտագործած եզրույթն ու բնորոշումները հենց դրանով են պայմանավորված։ Ամբողջության մեջ դա նույնպես զգուշավոր ձևակերպում է, բայց ցույց է տալիս, թե ինչպիսին է Գերմանիայի պատկերացումն այդ խնդրի լուծման վերաբերյալ։ Բառացի ասվեց, որ ստատուս քվոն երկար ձգվել չի կարող, դրան հաջորդողը կարող է լինել մի գործընթաց, որտեղ այս երկու սկզբունքները պետք է համադրվեն։

Ինչ-որ պահի Ադրբեջանի համար էլ ակնհայտ է դառնալու, որ հնարավոր չէ անտեսել Արցախի բնիկ բնակչության պատկերացումներն իրենց կյանքի կազմակերպման և պահանջների վերաբերյալ։ Այս մասին էր կանցլերի ուղերձը։ Կարող ենք ասել, որ արդեն ուրվագծվում է, թե հաջորդ քայլերն ինչպիսին կարող են լինել։ ԵՄ շահերից է բխում տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի կարողանա համագործակցել հարավկովկասյան պետությունների հետ․ ԵՄ գլխավոր շահը դա է, որպեսզի կարողանան կանխատեսելի հարաբերություններ զարգացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան