Գյումրի-Երևան ճանապարհը բացվել է․ զինծառայողի ծնողներին կընդունեն զինդատախազն ու պաշտպանության նախարարը

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը, որն այսօր ի նշան բողոքի՝ փակել էին Սիսիանի դիրքերում տեղակայված վագոն-տնակում շուրջ 7 ամիս առաջ հրդեհից մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները, բացվել է ոստիկանների հորդորով և այն պայմանով, որ կազմակերպվեն հանդիպումներ պատասխանատուների հետ։

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը Ախուրյանի ոստիկանապետ Սինո Մխիթարյանի հետ այցելել է Պողոսյանների բանկության վայր, որտեղ և պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ շաբաթ հանդիպում ունենալ ՀՀ գլխավոր զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի, ինչպես նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Հիշեցնենք, որ այրվածքներից մահացած զինծառայողի հարազատները բողոքում են պատասխանատուների անտարբերությունից, քրեական գործի ընթացք չունենալուց։ Բանն այն է, որ մինչ այս ծնողները 7 ամիս շարունակ փորձել են հանդիպում ունենալ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, սակայն նախարարն այդպես էլ չի ընդունել նրանց։

Արմիկ Մովսիսյան