Խո՞սք, թե՞ գործ․ խոստացված ժամկետն անցավ՝ նոր ավտոբուսները երթուղի դուրս չեկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Բոլորը

Գերմանական «MAN» մակնիշի ավտոբուսները մարտի 1-ից պետք է երթուղի դուրս եկած լինեին, բայց դեռ չեն շահագործվել։  Այն, որ երևանցիներն արդեն գարնան սկզբից կարող են երթևեկել այս հարմարավետ ավտոբուսներով, ֆեյսբուքյան էջում դեռ հունվարին գրել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա դեռ տարեվերջին տեսանյութ էր հրապարակել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետից, որում անձամբ էր վարում Հայաստան ներկրվող գերմանական «MAN» ավտոբուսներից մեկը։   Ինչո՞ւ քաղաքային իշխանության տված խոստումը չի իրականացել՝ այսօր Factor TV-ն հետաքրքվեց Ավինյանից։

«Այո՛, ասել ենք, և նաև ներողություն ենք հայցում, որ դա դեռևս տեղի չի ունեցել։ Մաքսային ընթացակարգերի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք դուրս են Քաղաքապետարանի լիազորություններից և Կառավարության հետ քննարկում ենք ամենասեղմ ժամկետներում այդ լուծումները տալ»,- պարզաբանեց Ավինյանը։

Այս խնդիրը վերաբերում է նաև «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներին։ Ավինյանը 87 հատ գերմանական 12 մետրանոց «MAN» և 150 հատ չինական 8.6 մետրանոց «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների շահագործման նոր ժամկետներ  է նշում՝ մինչև գարնան վերջ։

«Քաղաքապետարանը, կարելի է ասել, մեծ մեղավորություն չունի այս հարցում»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը։

Առաջիկա երկու տարում տրանսպորտի խնդիրը 90 տոկոսով լուծված կլինի և նոր տրանսպորտային ցանց կունենանք՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարել էր Երևանի փոխքաղաքապետը, չնայած տրանսպորտային ոլորտի բարեփոխումների խոստումներ տրվում են տարիներ շարունակ, և 2018-ին ձևավորված այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկն էլ հենց դա էր։ Այդ անկատար խոստումները հիշում են նաև երևանցիները՝ արձանագրելով, որ ժամերով սպասում են տրանսպորտի, բայց մեկ է՝ խցկված են երթևեկում։

5 տարին բավարար ժամանակ էր խոստացված բարեփոխումներն իրականացնելու համար՝ վստահեցնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ պնդելով, որ դրանք ձախողել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ինչքան էլ խոստանան, որ շուտով կտեսնենք տրանսպորտային ցանցի բարելավված վիճակը, բայց դեռ մոտ ապագայում  վերջնական լուծումը չենք տեսնելու, որովհետև ուղղակի փողոց հանելով և երթուղի մտցնելով խնդիրը չի լուծվի։ Մենք ունենք շատ փակված գծեր, որից բողոքում են երևանցիները, մենք դրանով ընդամենը փակված գծերի խնդիրը կարող ենք լուծել»,- ասում է Խաչատրյանը։

Այն գումարը, որը հիմա ծախսվում է ավտոբուսներ գնելու համար, միևնույն է՝ ծախսվելու էր։ Առաջիկա ընտրություններին էլի խոստումներ կտրվեն, և դրանք կրկին որպես խոստում կմնան՝ ասում է ավագանու անդամը։

Երևանցիներից շատերի կարծիքով՝ միայն նոր ավտոբուսները բավարար պայման չեն, որպեսզի տրանսպորտի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է քաղաքում դրանց երթևեկության առանձնացված գոտիներ ունենալ։

Մինչ հիմա ներդրված չէ նաև դեռևս Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ խոստացված միասնական տոմսային համակարգը։ Ավելի քան կես տարի առաջ քաղաքապետարանից հայտարարում էին՝ դրա փորձնական տարբերակը շուտով գործարկվելու է։ Տիգրան Ավինյանը հիմա էլ համակարգի ներդրման նոր ժամկետներ է նշում՝ մինչև տարեվերջ։

Ուշագրավ է, որ թեև Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը, ի դեպ, առաջիկա ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն է, ավելի շատ է երևում էկրաններին, խոսում երևանցիների խնդիրներից և դրանց լուծման ուղիներից,  քաղաքապետի փոխարեն տարին է ամփոփում, մասնակցում տարբեր միջոցառումների, կառավարության նիստերին։ Այսօր էլ հերթական նիստից հետո  Factor TV-ն Ավինյանին հարցրեց՝ արդյո՞ք վարկանիշի բարձրացման համար է նման ակտիվությունը։

«Ես չեմ խոսում, գործում եմ` ի տարբերություն շատերի»,- հարցին ի պատասխան՝ ասաց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան