Վրաստանում ժողովրդավարության անկում է նկատվում. ամերիկացի դիվանագետներ

Լուրեր

16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
Բոլորը

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելին և ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին օգնական Դեյվիդ Կրամերը The Hills լրատվամիջոցում համատեղ հոդված են հրապարակել Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Aliq Media-ի հաղորդմամբ՝ ամերիկացի դիվանագետները հոդվածում նշել են, որ Վրաստանում ժողովրդավարության անկում է նկատվում, և կոչ են արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

«Ժամանակն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղադրանք առաջադրի Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ` սկսած Իվանիշվիլիից, որոնք փորձում են խաթարել Վրաստանի ժողովրդավարական առաջընթացը», — նշված է հոդվածում:

Ամերիկացի դիվանագետների կարծիքով, չնայած Վրաստանի բնակչությունը խիստ արևմտամետ է և ցանկանում է անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, սակայն նրա կառավարությունն ավելի շատ հակված է դեպի Մոսկվա:

Հոդվածում ամերիկացի դիվանագետները խոսել են նաև Եվրախորհրդարանում ընդունված բանաձևի մասին։

«Ի պատասխան իրավիճակի վատթարացման՝ Եվրախորհրդարանն ընդունեց ոչ պարտադիր բանաձևեր՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ և դատապարտել Սաակաշվիլիի հանդեպ վատ վերաբերմունքը: Շահինը նույնիսկ առաջարկեց ԱՄՆ-ի կողմից Վրաստանին օգնություն տրամադրել երկրի դեմոկրատական ​​հետընթացը դադարեցնելու պայմանով: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ը պատժամիջոցներ չեն կիրառել ներկա իրավիճակի համար պատասխանատու վրացիների նկատմամբ: Հիմա ժամանակն է դա անելու»,- նշված է հոդվածում: