ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում կատարված փոփոխությունների մասին

Լուրեր

07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
Բոլորը

ՔՏՀԱ տեսչական մարմինը հանդես է եկել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ։

Հաղորդագրության մեջ նշված է․

«Իրազեկում՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ,

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար վերասարքավորված լինելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման հանգամանքը։

Տեղեկացնում ենք, որ սույն որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 25-ից։ Հորդորում ենք տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով»։