Կոմիտասի պողոտայում կրակահերթ է արձակվել․ 25 և 90 տարեկան կանայք տեղափոխվել են հիվանդանոց

Լուրեր

14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Բոլորը

Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում նոր հաղորդումներ ստացվեցին։ Հայտնում էին, որ Կիևյան փողոցում մի տղամարդ «Օպելն» անկանոն է վարում, վրաերթի ենթարկված անձինք կան։ Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. վրաերթի ենթարկված 25 և 90 տարեկան երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Կիևյան փողոցի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյել ու ծեծել իրար։ Մասնակիցներից 26-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակից կրակել էր, ապա նստել «Օպելն» ու սկսել անկանոն վարել՝ այդ ընթացքում վրաերթի ենթարկելով երկու կանանց, նաև բախվել էր մի «Մերսեդեսի»։ Ըստ տեղեկությունների՝ նա վարելիս ևս ատրճանակից կրակել էր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել է: Նա կալանավորվել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։
Հանգամանքները պարզվում են Արաբկիրի քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։