Հանձնարարել եմ միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ. Արտակ Զեյնալյան

Լուրեր

16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:57
Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 13:50
Բացահայտվել է 292 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին բարձրացրած հարցին: Գրառումը՝ ստորև.

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն օրերս իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հետ կապված իր մտահոգությունները՝ կապված «այսպես կոչված խաղերի հետևանքով կրված գումարների վճարման հետ կապված պահանջներին, դրա հետևանքով ազատազրկված անձանց դեմ գործադրվող ճնշումներին…», զուգահեռ մեկնաբանություններում ներկայացրել նաև «Սևան» ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքնասպանության փորձի միջադեպը՝ որպես խաղից կրված գումարի պատճառի հետևանք:


Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին հանձնարարել եմ միջոցներ ձեռնարկել կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ՝ բացառելով ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործումը, կալանավորված և ազատազրկված անձանց կողմից մոլեխաղերով, ինչպես նաև նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով թույլատրելի խաղերով զբաղվելը և սահմանել շուրջօրյա խիստ վերահսկողություն: Ծառայության պետ Ա. Մխոյանի կողմից անձնակազմին տրվել են համապատասխան հրահանգներ, մշակվում են ծրագրեր իմ կողմից տրված հանձնարարականը հնարավորինս արագ և անթերի իրականացնելու, ինչպես նաև հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը վերացնելու ուղղությամբ: 
Ինչ վերաբերում է «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի ինքնասպանության փորձին, ապա նշեմ, որ այն հիմնարկի աշխատակիցների միջամտությամբ կանխվել է: Փաստի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածի վերաբերյալ եզրակացություն անել հնարավոր կլինի միայն նախապատրաստված նյութերի արդյունքներն ուսումնասիրելով: 


Չժխտելով քրեակատարողական հիմնարկներում պարոն Սաքունցի կողմից բարձրաձայնված և բազմաթիվ այլ խնդիրների առկայությունը՝ ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը հրատապ է և խիստ անհրաժեշտ: Ես հետևողական եմ լինելու բարձրաձայնված այս դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը ու վճռական եմ՝ առկա արատավոր երևույթները արմատախիլ անելու հարցում: