Արցախի և Ադրբեջանի պատվիրակների նոր հանդիպում․ ՊՆ-ն պահեստազորի 3-րդ հավաքն է նախաձեռնել․ Լուրեր

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը
  • Այսօր եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջև։ Factor.am-ին տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական և հումանիտար բնույթի հարցեր, որոնց թվում է գազի և էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքի մասով կարևորագույն հարցը։ Լաչինի միջանցքի մասով ևս քննարկումներ եղել են, բայց ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Բաբայանը մանրամասներ չի ներկայացնել։
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան կառավարության նիստ է անցկացրել և ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Բաքվի հետ հարաբերությունների մասին Հարությունյանը նշել է, որ հավատարիմ են մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Արցախի նախագահը նաև խոստացել է, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն, ըստ Հարությունյանի, դա չի նշանակում, որ խուսափելու են շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար:
  • Պաշտպանության նախարարությունն նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի համաձայն նախատեսվում է մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին այս անգամ նախատեսվում է ներգրավել մինչև 2648 քաղաքացու, որոնցից 2364-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։