Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը
Մշակույթ
01.03.2023 | 15:35Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Նվագախմբի համար փոխադրումները կատարել է տաղանդավոր երաժիշտ Նաբույուկի Նակաձիման, որը մասնակցելու է համերգին՝ որպես դաշնակահար:
Համերգային ծրագրին մասնակցելու է նաև ակորդեոնահար Ֆրեդերիկ Վիալեն:
Նշենք, որ «PIAF SYMPHONIQUE» նախագիծը ներկայացվել է աշխարի լավագույն նվագախմբերի կողմից: Ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտն այս երկացանկին տիրապետում է կատարելապես»,- ասված է հաղորդագրությունում։