Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի ավելի քան 60 հարձակում հետ մղելու մասին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել ՌԴ-ի ավելի քան 60 հարձակում հինգ ուղղություններով՝ Կուպյանսկի, Լիմանսկի, Բախմուտսկի, Ավդեևսկի և Շախտյորսկի։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ զեկույցը։

Այդ տեղեկությունների համաձայն՝ ռուսները 8 հրթիռային և 32 ավիահարված են հասցրել, 85 հրետակոծություն իրականացրել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։

Իր հերթին, Ուկրաինայի ԶՈՒ-ն անցած օրվա ընթացքում ոչնչացրել է 12 հարվածային անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 11 «Շահեդ-136» տեսակի։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ Ուկրաինայի ավիացիան 4 հարված է հասցրել ՌԴ կենտրոնացման վայրերին, հրթիռային և հրետանային ստորաբաժանումները խոցել են մեկ հրամանատարական կետ, հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երկու շրջան և հակաօդային պաշտպանության երկու դիրք։

Տաթև Ֆռանգյան