Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ:

Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով: Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար:

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարը ծանոթացել է նաեւ նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին: