«Բոլորս պետք է լծվենք ԲԴԽ-ի մեր դատավոր գործընկերների պաշտպանությանը»․ Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց դադարեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Խորհրդի կազմից մեկ անդամ՝ Կարեն Անդրեսայանն, ինքնաբացարկ էր հայտնել, իսկ մյուս բոլոր անդամները ստորագրել էին որոշումը, ինչը նշանակում է որ նրանք բոլորը կողմ են արտահայտվել դատավորի լիազորությունները դադարեցնելուն։

Դատավոր Նախշքարյանի վերաբերյալ վարույթը հարուցվել էր մեկ այլ դատավորի՝ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելուց հետո տված հարցազրույցի, ինչպես նաև ֆեյսբուքում կատարած գրառումների համար։ Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին 4 գործով դատական ակտ ուշացնելու համար, որի հետևանքով մեկ գործով դատավարության կողմերից մեկը սնանկ էր ճանաչվել։

Նախշքարյանը քննադատություն էր հնչեցրել, թե դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու փոխարեն դատական ակտերն ուշացնելու համար դատավորների նկատմամբ վարույթներ են հարուցվում։ Դատավորը նաև ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ»:

ԲԴԽ-ի կողմից իր լիազորությունները դադարեցնելու որոշումից հետո Նախշքարյանը Factor.am-ի հետ զրույցում միայն ասաց․ «ԲԴԽ անդամներն ապրելու են նաև այս որոշման հետ, որի մասին իրենք գիտեն»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ներկա էր դատավոր Նախշքարյանի գործով որոշման հրապարակմանը։ Մեր հարցին՝ ինչպե՞ս պետք է դատավորները խոսեն դատական համակարգի խնդիրների մասին, որ կարգապահական պատասխանատվության չենթարկվեն, Հարությունյանը հիշեց ամիսներ առաջ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ դատավորների հետ տեղի ունեցած հանդիպումները։

«Այն դատավորները, որոնք ցանկանում են խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց, հավանաբար, պետք է դիլիջանյան հայտնի հանդիպումների ժամանակ ուրվագծված, մատուցված կամ հրամցված մոտեցումներով առաջնորդվեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Դատավորի խոսքով՝ այդ հանդիպումների ժամանակ ասվել է, որ դատարաններում պետք է մամուլի պատասխանատուներ նշանակվեն և ցանկացած հարցազրույց նրանց կամ ԲԴԽ-ի մամուլի խոսնակի միջոցով իրականացվի։

«Այսինքն՝ եթե դուք ինձ զանգեք, ասեք՝ ինչպե՞ս է ձեր առողջությունը, ես զանգեմ, հարցնեմ՝ «Կարելի՞ է հարցազրւյց տալ», այդ դեպքում երևէ կբացառվի կամ գոնե կնվազի հավանականությունը, որ որևէ դատավոր պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Հարությունյանը։ Նա կարծում է, որ սա է եղել դիլիջանյան հանդիպումների ժամանակ դատավորներին հղված ուղերձը, որը իրենցից շատերն այն ժամանակ չեն հասկացել։
Դատավորը նաև կարծիք հայտնեց, որ Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը հրապարակելու պահին ԲԴԽ դատավոր անդամները ծանր վիճակում էին։

«Ես համոզված եմ, որ բոլորը ինքնուրույն, գիտակցաբար իրենց որոշումն են կայացրել դատավորի լիազորությունները ներկայացվածի համար դադարեցնելու համար, ու ես կարծում եմ, որ բոլորը իմ և մյուս ընկերների օգնության կարիքն ունեն։ Տիկին Նախշքարյանն, օրինակ, մեր օգնության կարիքը չունի․ նա դատավոր է և կշարունակի այդպիսին մնալ, համոզված եմ, որ նա կշարունակի աշխատել, եթե այդպիսի ցանկություն ունենա, բայց մենք բոլոր գործընկերներով պետք է լծվենք ԲԴԽ-ի մեր դատավոր ընկերների պաշտպանությանը։ Մենք հաճախ ակնկալում ենք, որ իրենք մեզ պետք է պաշտպանեն, բայց իրականում նախ և առաջ իրենք ունեն պաշտպանության կարիք»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան