Ber-Ber ծառայությունը երկրորդ անգամ տուգանվել է, «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների նկատմամբ հարուցված վարույթներն ընթացքում են․ ՄՊՀ

Լուրեր

10.04.2026 | 19:27
Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր
10.04.2026 | 19:13
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
10.04.2026 | 19:00
ՀՀԿ-ն ընդդիմության միավորման կոչ է անում, մասնակցեք ընտրությանը, որ նիկոլիզմը գնա. չառաջադրվելը չմասնակցել չէ․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 18:49
Գազամատակարարման դադարեցում՝ Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում
10.04.2026 | 18:37
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը փոխելու միջնորդությունը դատախազը մերժել է
10.04.2026 | 18:34
Բաքուն հերքում է․ Ադրբեջանից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները կեղծ են
10.04.2026 | 18:25
Իտալիայի հավաքականը ժամանակավոր մարզիչ է նշանակել
10.04.2026 | 18:20
Շիրակում ավտովթարի 6 զոհերից 2-ը երեխաներ են // Զուրաբյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքի մասին․ ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 18:13
Հսկիչները կավելանան ավտոբուսներում․ Ավինյանի դժգոհությունից հետո քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել
10.04.2026 | 18:02
Վենսը Իրանին զգուշացրել է՝ չփորձել խաղալ ԱՄՆ-ի հետ
10.04.2026 | 17:53
«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքեց Լուչանո Սպալետիի հետ
10.04.2026 | 17:47
Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել
10.04.2026 | 17:38
Գաբալայում քննարկում է անցկացվում ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը: Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է: «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթ։

«Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: