Oտարերկրյա գործակալների մասին օրինագիծը սպառնում է քաղհասարակությանը. Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Լուրեր

16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակը խորը մտահոգություն է հայտնում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ և կարծիք հայտնում, որ դրա ընդունումը սպառնում է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությանը և նրանց նշանակալի ներդրմանը Վրաստանում ժողովրդավարության կայացման գործում, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

«Նման օրենքի ընդունումը կարող է դժվարացնել ՄԱԿ-ի աշխատանքը Կայուն զարգացման համագործակցության համաձայնագրի՝ երկրի ռազմավարության շրջանակում, որը մենք ստորագրել ենք Վրաստանի կառավարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում նախաձեռնել է «Ժողովրդի իշխանություն» շարժումը, որն իշխող կուսակցության հետ միասին խորհրդարանական մեծամասնության մաս է կազմում։ Այսօր նույն շարժումը խորհրդարան է ներկայացնում մեկ այլ օրինագիծ՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»։

«Քաղաքացիական հասարակության գործունեության խարանումը կարող է խոցելի խմբերին թողնել առանց համապատասխան աջակցության, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածներին, փոքրամասնություններին, տարեցներին, կանանց, երիտասարդներին, երեխաներին, ընտանեկան բռնության զոհերին և այլոց, որոնք արդյունավետ աջակցության և օգնության կարիք ունեն»:

Օրինագիծը սպառնում է այնպիսի իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, ինչպիսիք են միավորվելու և արտահայտվելու ազատությունը, հանրային գործունեությանը մասնակցելու իրավունքը, անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության իրավունքը և խտրականության արգելքը:

Տաթև Ֆռանգյան