Զինվորական դատախազ Էլիզբարյանի գլխավորությամբ ամփոփվել են մարզերի և Երևանի կայազորների զինդատախազությունների 2022 թ․ գործունեության արդյունքները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի գլխավորությամբ 2023 թվականի փետրվարի 14-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ամփոփվել են Լոռու, Գորիսի, Եղեգնաձորի, Շիրակի, Սևանի և Երևանի կայազորների զինվորական դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Կայազորի զինվորական դատախազները ներկայացրել են զինված ուժերում հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, արձանագրված դեպքերով իրականացվող նախաքննության, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանն առնչվող խնդիրները:

Կայազորների զինվորական դատախազները զեկուցել են համապատասխան կայազորի տարածքում տեղակայված զորամասերում և այլ զորամիավորումներում վերոնշյալ բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը խորհրդակցությունների ժամանակ կարևորել է զորամասերում սպայական կազմի և պարտադիր ու պայմանագրային զինծառայողների հետ հանդիպումներն ու դասախոսություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը, որը զինծառայողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկելու, հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու, քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքները բացատրելու հնարավորություն է տալիս:

Հանցագործությունների կանխման տեսանկյունից Գրիգոր Էլիզբարյանը նաև հանձնարարել է արձանագրվող յուրաքանչյուր դեպքի, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործության, ինչպես նաև մահվան դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման շրջանակներում հատուկ ուշադրություն դարձնել հանցագործությունը ծնող պատճառների ու պայմանների բացահայտմանը, հանդես գալ դատախազական իրավաչափ ներգործության միջոցներով, դրանք հնարավորինս արագ չեզոքացնելուն ուղղված նախաձեռնություններով:

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը կայազորների դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:

Խորհրդակցությունների արդյունքներից ելնելով՝ Գրիգոր Էլիզբարյանը տվել է տվյալ կայազորների առանձնահատկություններից բխող մի շարք այլ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: