Հարսանեկան արարողության ժամանակ ծեծկռտուք է եղել․ կրակոց է հնչել. կան ձերբակալվածներ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Փետրվարի 23-ին, ժամը 23.20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների վերաբերյալ: Ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 25 և 89 տարեկան երկու քաղաքացիների:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Կիևյան փողոցի ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն-ծեծկռտուք է եղել մի խումբ հյուրերի միջև: Այդ ընթացքում 26-ամյա երիտասարդը գազային ատրճանակից կրակոց է արձակել, ապա նստելով իր «Օպելը»՝ սկսել է անկանոն վարել, որի ընթացքում էլ վրաերթի ենթարկելով 25-ամյա և 89-ամյա կանանց՝ հեռացել է: Հասնելով Կոմիտասի պողոտա՝ մեքենայից դարձյալ կրակոց է արձակել, ապա վերադարձել Կիևյան փողոց՝ ընկերների հետևից:
Հասարակական կարգը կոպտորեն խախտած երիտասարդներին Արաբկիրի քրեական հետախույզներն ու պարեկները Կիևյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կիևյան փողոցի նշված հասցեում հայտնաբերվել է 1 պարկուճ:
Ձերբակալվածները տեղափոխվել են Արաբկիրի քնչական բաժին:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության տարածժած հաղորդագրության մեջ: