Զինվորին ենթարկել են ծաղրուծանակի, հայհոյել ու հարվածել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Իջևանում տեղի ունեցած դեպքից

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, և որոշում է կայացվել նախաքննություն կատարելու համար քննչական խումբ ստեղծելու մասին:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ։

Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ, հարցաքննվել են զինծառայող Հ.Պ.-ի հետ մարտական դիրքում ծառայության նշանակված բոլոր զինծառայողները:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն և դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաև` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին։

Նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ և միացվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի և նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), իսկ Հ․Ա․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատարան միջնորդություններ են ներկայացվել՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: