Թուրքական դատարանն արգելափակել է մի շարք քրդական կայքեր ու օգտահաշիվներ 

Լուրեր

16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի դատարանը նախօրեին արգելափակել է մի շարք քրդական կայքեր, սոցիալական կայքերում օգտահաշիվներ, թերթեր ու փոդքասթեր՝ «ահաբեկչության քարոզչություն» մեղադրանքով, գրում է Turkish Minute-ը։

Avesta Publishing-ի՝ Twitter-ում արված հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայի 4-րդ քրեական դատարանը արգելափակել է մուտքը իրենց կայք՝ Թուրքիայում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար «քարոզչություն անելու» հիմքով։

««http://avestakitap.com-ը մեր գրքերի գովազդից ու վաճառքից բացի՝ այլ բան չի հրապարակում: Սա դե ֆակտո գրաքննություն է և անընդունելի է»,- նշել է Avesta Publishing-ը։

Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Նահիտ Էրենը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել որոշման մասին․ «Այս ծանր աղետի միջավայրում ոմանք նորից աշխատում են այլ հերթափոխով: Վերջին օրերին անօրինական կերպով ընդունված մուտքի արգելքի որոշումների նպատակը գրաքննությունն է: Վե՛րջ տվեք այս անօրինական և ոչ ժողովրդավարական պրակտիկային»։

Բացի այդ, թուրքական դատարաններն արգելափակել են քրդական «Hûrbînî» և «Jin News Agency» (JINHA) փոդքաստ ալիքների թվիթերյան էջերը, ինչպես նաև Xwebun-ի հասանելիությունը: Անկարայի 4-րդ քրեական դատարանը նաև արգելափակել է մուտքը Էրբիլում գտնվող Rudaw հեռուստաընկերության կայք:

«Անվտանգության գլխավոր վարչության դիմումով արգելափակված բովանդակության թվում է Botan Times-ի՝ Botan International-ի լրատվական կայքը, որը համագործակցում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հետ», – ասվում է Free Web Turkey-ի թվիթերյան էջում:

PKK-ի քարոզչության պատճառաբանությամբ արգելափակվել է նաև հոլանդացի լրագրող Ֆրեդերիկե Գեերդինկի անձնական կայքը, որը ժամանակին ապրել է Դիարբեքիրում։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը հանդիպել էր Twitter-ի ղեկավարների հետ և հայտարարել, որ «Twitter-ը խոստացել է հետագայում էլ համագործակցել Թուրքիայի հետ ապատեղեկատվության դեմ պայքարում»։

Այս հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում Twitter-ի՝ մոտ ինը ժամով սահմանափակումից հետո՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժերին կառավարության արձագանքի հետ կապված հանրային խիստ քննադատությունից հետո:

Էմմա Չոբանյան