Ադրբեջանի ԱԳՆ-ի քարոզչական շոուն․ Բաքուն փորձում է խեղաթյուրել ՄԱԿ-ի դատարանի որոշումները՝ կոծկելով սեփական պարտությունը

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ նախօրեին հրապարակած որոշումներից հետո պաշտոնական Բաքուն, գործի դնելով ամբողջ քարոզչական գործիքակազմը, փորձում է կոծկել սեփական պարտությունը հանրության աչքերում՝ դատարանի որոշման տրամաբանությունից դուրս հայտարարություններով անելով։

Մասնավորապես, որոշումների հրապարակումից առաջ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, թե Բաքուն «շարունակելու է ձգտել պատասխանատվության ենթարկել Երևանին մարդու իրավունքների ոտնահարման համար»։ Այսօր արդեն Մամեդովն ադրբեջանական քարոզչական լրատվականների հետ զրույցում ամեն ջանք գործադրել է՝ սեփական պարտությունը կոծկելու համար։

Ադրբեջանցի պաշտոնյան, մասնավորապես, հայտարարել է, թե դատական գործընթացում «Հայաստանը չի կարողացել հերքել 2021 թվականին ՀՀ-ում արտադրված և Արցախում ականների հայտնաբերման վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված որևէ փաստ»։ Նա նշել է, որ այդ ականները կարելի էր տեղափոխել միայն Լաչինի միջանցքով։

«Սա ցույց է տվել, որ Հայաստանը վերջին 2 տարում խախտում է եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունները»,- ասել է Մամեդովը՝ ակնհայտորեն կեղծիքներ ներկայացնելով։

Հենց Ադրբեջանն էր, որ դատական ամբողջ գործընթացում այդպես էլ չկարողացավ որևէ հիմնարար ու անհերքելի ապացույցներ ներկայացնել, որ Հայաստանը, իբր, Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխում։ Ի պատասխան՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։

Դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Հավելենք, որ ՄԱԿ-ի դատարանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ին էր մերժել Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի նման պահանջը, որը դուրս է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներից։

Բացի այդ, շարունակելով կեղծել միջազգային դատարանի որոշումները՝ Մամեդովը նշել է, թե դատարանը մերժել է  Լաչինի միջացքի հետ կապված միջնորդությունը «էկոակտիվիստների ցույցերի» վերաբերյալ, սակայն լռել է Հայաստանի հիմնական պահանջի բավարարման մասին՝ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց ժամանակավոր միջոց կիրառելու մասին Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Դատարանը համարում է, որ դեկտեմբերի 12-ից կապը ԼՂ և ՀՀ-ի միջև Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ մի շարք հետևանքներ են առաջացել այս իրավիճակի պատճառով և մարդիկ շարունակում են կրել այդ հետևանքները։ Դատարանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի դադարումը վերաբերել է հայ ազգին, այն մարդկանց, որոնք ԼՂ-ում հրատապ բուժման համար տեղափոխության կարիք ունեն։ Տեղեկությունների համաձայն՝ խոչընդոտվել է նաև Լեռնային Ղարաբաղ կենսական ապրանքների ներմուծումը, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների պակասուրդ է առաջացել»,- նշվում է դատարանի որոշման մեջ։

Դատարանը  նշել է, որ հունվարի 30-ին Ադրբեջանի ներկայացուցիչն ասել էր, թե իր կառավարությունը պարտավորվել է երաշխավորել մարդկանց և ապրանքների տեղաշարժը, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ՝ խաղաղապահների հետ հաղորդակցմամբ։

«Դատարանն ի գիտություն է ընդունում այս հայտարարությունը, սակայն չի վերացել անուղղելի հետևանք պատճառելու վերահաս ռիսկը՝ պայմանավորված Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակմամբ։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանը եզրակացնում է, որ դատարանի կողմից իրագործելի ճանաչված իրավունքների ենթադրյալ խափանումը կարող է անուղղելի հետևանքներ պատճառել և կա հրատապություն։ Ուստի դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոցների հետ կապված պահանջներն առկա են և բավարար, դատարանը նախքան վերջնական որոշումը պետք է ժամանակավոր միջոցներ կիրառի»,- նշվում է որոշման մեջ։

Միջազգային դատարանը փաստեց, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ, և դա խոչընդոտվում է հենց Բաքվի կողմից։

Ի դեպ, Ադրբեջանը, չնայած Միջազգային դատարանի որոշմանը, շարունակում է հերքել Լաչինի միջանցքի փակումը։

«Քանի որ Ադրբեջանը երբեք չի փակել կամ խոչընդոտել Լաչինի ճանապարհը և ձեռնարկել է իր ուժերի սահմաններում բոլոր միջոցները՝ անվտանգ տեղաշարժ ապահովելու համար, նա կշարունակի դա անել նաև դատարանի համապատասխան որոշումից հետո»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ խոսնակ Այխան Հաջիզադեի թվիթերյան գրառման մեջ։

Էմմա Չոբանյան