Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին՝ նրան մեղադրելով «մանիպուլյացիաների» համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, դիմում է կեղծիքների՝ նշելով, թե Հայաստանի ԱԳ նախարարը, իբր, զբաղված է «մանիպուլյացիաներով և խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները խեղաթյուրելով»։

«Նկատի ունենալով սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը՝ կանխելու Լաչինի ճանապարհի չարաշահումները, Ադրբեջանի բնական պաշարների թալանը, ականների և զինամթերքի տեղափոխումը, երրորդ երկրների քաղաքացիների ապօրինի անցումը Ադրբեջանի տարածք՝ որպես ուժի կիրառում, Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ շահագրգռված չէ Լաչինի ճանապարհի թափանցիկության ապահովմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն նշում է, որ, իբր, «սա ցույց է տալիս, թե հայկական կողմի իրական մտադրությունը նրանում է, որ կրկնելով այն պնդումները, թե բողոքի ցույցերը հանգեցրել են «շրջափակման» և «լարված հումանիտար իրավիճակի», շարունակել ճանապարհն օգտագործել անօրինական նպատակներով, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»։

Նշենք, սակայն, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ արդեն իսկ փաստել է, որ Բաքուն փակել է Լաչինի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար լարված իրավիճակ և պարտավոր է բացել այն՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորության։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող միջազգային մեխանիզմի վերաբերյալ Հայաստանի առարկություններին, ինչպես նաև հայ բնակիչների հետ երկխոսության խնդրին, ուզում ենք նշել, որ ինչպես հստակորեն նշվել է Մյունխենի բանակցություններում՝ տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրական ակտերին համապատասխան։ Ադրբեջանական կողմը նաև հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել ոչ թե դրսից Ղարաբաղ ժամանած և իրենց որպես հայ բնակիչների ներկայացուցիչ ներկայացրած անձանց հետ, այլ այն ներկայացուցիչների, որոնք, ինչպես նախկինում, իրավունք ունեն ներկայացնելու հայ բնակիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան