Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 08։37-ին: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորությամբ։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաև Ալմաթիում։ Ուզբեկստանից էլ հայտնել են մայրաքաղաք Տաշքենդում 3-4 բալ ուժգնությամբ ցնցումների մասին։

Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Տաթև Ֆռանգյան