Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են վերջերս Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները, ինչպես նաև համայնքին հուզող մի շարք խնդիրներ:

Նախագահականի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:

Ոչ պաշտոնական, անմիջական զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ է դարձել:
«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ և մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը:

Ուզում եմ մեկ անգամ ևս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:

Սիրիահայերը բարձր են գնահատել այդ դժվարին օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է և կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել և ոտքի կանգնել և շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը և լավագույն ավանդույթներ ունեցող հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների խորացմանը: