Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ ընդունելության է արժանանում Միացյալ Թագավորությունում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շարունակվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունը Միացյալ Թագավորությունում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Արդեն իսկ կայացել է 7 համերգ. նվագախումբը կիրականացնի ևս 3 համերգ, որոնք կեզրափակվեն փետրվարի 24-ին, Լոնդոնի հեղինակավոր «Քադոգան» համերգասրահում։ Նշենք, որ համերգի տոմսերը սպառվել են շաբաթներ առաջ, ինչը խոսում է հայկական մշակույթի և հայ կատարողական արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով տրվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. Մեծ Բրիտանիայում ներկայացվող համերգային ծրագրերում առանցքային տեղ ունեն Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելության են արժանանում Միացյալ Թագավորության խստապահանջ ունկնդրի կողմից։

Ուշագրավ է, որ հայ մեծ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը հնչում է բրիտանացի հայտնի ջութակահար Ջենիֆեր Փայքի կատարմամբ, որն այս կոնցերտը սովորել է հենց Միացյալ Թագավորությունում կայանալիք համերգային հյուրախաղերին ներկայացնելու նպատակով։ Լեփ-լեցուն դահլիճներում նվագախմբի կատարումներն ուղեկցվում են ծափողջույններով, ինչը նվագախմբի կատարողական բարձր վարպետության վկայությունն է։

Համերգներից առաջ իրականացվում են նաև քննարկումներ, որոնց ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Տպագրվել են նաև տեղեկատվական թերթիկներ՝ ներկայացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք համերգներից առաջ բաժանվում են ունկնդրին՝ այս ձևաչափով ևս ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր մյուս հյուրախաղերի ընթացքում նույնպես աշխարհի տարբեր ծայրերում կատարելու է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդպիսով նշանավորելով հայ մեծ երախտավորի 120-ամյա հոբելյանը և հանրահռչակելով նրա երաժշտական ժառանգությունը։

Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերի իրականացմանն աջակցել են նաև անհատ հովանավորներ և բարեգործական կազմակերպություններ: