Մոլդովայի սահմանին ռազմական սցենարների ռիսկեր չկան, բայց պետական հեղաշրջման վտանգ առկա է․ ԱԳՆ ղեկավար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովան երկրի սահմանին կարճաժամկետ հեռանկարում ռազմական սցենարների վտանգ չի տեսնում, սակայն կան հիբրիդային դիվերսիաների և պետական հեղաշրջման վտանգներ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Նիկոլայ Պոպեսկուն, գրում է Financial Times-ը։

«Մոտ ապագայում ռազմական սցենարների վտանգ չենք տեսնում Մոլդովայի սահմանին՝ ուկրաինական դիմադրության և տոկունության շնորհիվ: Բայց հիբրիդային դիվերսիոն գործողությունների, հեղաշրջման փորձի ռիսկեր, այո՛, կան»,- ասել է նախարարը:

Պոպեսկուն նաև մոլդովացի օլիգարխ, ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորին մեղադրել է Քիշնևի դեմ Կրեմլի աջակցությամբ հիբրիդային պատերազմ վարելու մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է գրավել Քիշնևի օդանավակայանը և այնտեղ տեղափոխել իր զինվորականներին։

Երկրի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է պետական հեղաշրջում իրականացնել Մոլդովայում ընդդիմության բողոքի ցույցերի օգնությամբ և զինվորական պատրաստվածություն ունեցող մարդկանց ներգրավմամբ։

Տաթև Ֆռանգյան