Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայաստան. մշակութային և բարեկամական կապերը կընդլայնվեն

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան:

Երկու նախարարները հիշատակել են հայ-իտալական դարավոր կապերը, մշակութային փոխառնչությունները, մասնավորապես՝ Իտալիայում հայկական եկեղեցիների առկայությունը՝ որպես հայկական մշակույթի հետք, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գիտակրթական գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է մշակույթի ոլորտում համատեղ գործունեությունն ընդլայնելու, արդյունավետ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը:

Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Հաջողությամբ ավարտել ենք հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող Rochemp ծրագրի առաջին փուլը և այժմ քննարկում ենք 2-րդ փուլի մեկնարկն իրականացնելու հնարավորությունները: Այս ծրագիրն արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է»:

Նշվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:

ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է՝ իտալական փորձի հիման վրա:

Ջենարո Սանջուլիանոն հնարավոր է համարել իտալական կողմից մասնագետների տրամադրումը, մշակութային արժեքների պահպանության դպրոցի ստեղծումը, հնագիտության բնագավառում նախագծերի մշակումը:

Իտալիայի մշակույթի նախարարը հավելել է. «Հայաստանում արդեն իսկ գործում է հայ-իտալական համագործակցության հնագիտական 4 առաքելություն, որոնք հաջող գործունեություն են իրականացնում: Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը»: Այս թեմայի համատեքստում Իտալիայի պատվիրակությունը կայցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:
Անդրադառնալով մշակութային այլ թեմաների՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին Իտալիայի կառավարությունը ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախանշվել են նաև նախորդ տարի Եղիշե Չարենցի 125 և այս տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակների համատեղ միջոցառումների կարևորությունն ու դերը մշակութային կապերի ամրապնդման գործում:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով․ «Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա: Կարծում ենք՝ տարածաշրջանից եկող ահազանգերը պետք է դառնան համամարդկային արժեք ունեցող մշակութային ժառանգության պահպանման միջազգային մտահոգության առարկա»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: