Ռուսական ռադիոկայաններն օդային տագնապի մասին տեղեկություն են հայտնել․ ԱԻՆ-ը սա կապել է հաքերային հարձակման հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԻՆ-ում «ֆեյք» են անվանել օդային տագնապի մասին տեղեկությունները, որոնք հնչել են որոշ ռուսական ռադիոկայանների եթերում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հաքերային հարձակման հետևանքով մարզային որոշ կոմերցիոն ռադիոկայանների եթերում տեղեկություններ են հնչել իբրև օդային տագնապ հայտարարելու և հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։ Սույն տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներն ու Telegram-ալիքները, հղում կատարելով սոցցանցերում տեսանյութերին, հաղորդել էին, թե «Ուշադրությո՛ւն, ուշադրությ՛ուն, հրթիռային հարձակման վտանգ» արտահայտությունը հնչել է «AutoRadio», «Humor FM», «Relax FM» և այլ ռադիոկայանների հաճախականությամբ Բելգորոդում, Կազանում, Ուֆայում, Վորոնեժում, Նովոսիբիրսկում, ինչպես նաև Մոսկվայի մարզում և այլ շրջաններում:

Վորոնեժի շրջանի իշխանությունները հայտնել են, որ տեղի է ունեցել հաքերային հարձակում, որի հետևում կանգնած են «Կիևի ռեժիմի հանցակիցները»։

Տաթև Ֆռանգյան