Չեմ ցանկանում աբսուրդի թատրոնի վերածել այս դատական նիստը, մենք ԲԴԽ-ում ենք, ամոթ է. Զարուհի Նախշքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բարձրագույն Դատական խորհուրդում շարունակվում է դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով երեկ մեկնարկած նիստը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կարգապահական պատասխանատվության է կանչվել։

Արդարադատության նախարարությունը Բարձրագույն դատական խորհրդից պահանջում է դատավորին պատժել ֆեյսբուքյան անձնական էջում, ինչպես նաև լրատվամիջոցների հետ զրույցում արտահայտած մտքերի համար՝ կապված նախորդ տարեվերջին Խորհրդի կողմից դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման հետ։

Արդարադատության նախարարությունը դատավորին վերագրել  է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումներ։

Դատավոր Նախշքարյանը այսօրվա նիստում  հանդես եկավ ելույթով: Նա, հղում անելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ներկայացված կարծիքին, նշեց, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճահարույց հարցեր, մասնավորապես, երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության, արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության վրա։

Նախշքարյանի խոսքով՝ դեռևս 2002 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուշադրությանը ներկայացվել է կարծիք թիվ 3 Եվրոպական դատարանի խորհրդատվական խորհրդի կողմից, որի 34-րդ կետի համաձայն՝ պետք է թույլատրվի, որ դատավորները մասնակցեն որոշ բանավեճերի, որոնք վերաբերում են ազգային, դատական քաղաքականությանը: Պետք է հնարավոր լինի խորհրդակցել դատավորների հետ, ինչպես նաև նրանց ակտիվ ներգրավել և ակտիվ դեր խաղալ իրենց կարգավիճակի մասին օրենսդրական մշակման գործընթացում և դատական համակարգի գործունեության հարցում:
«Տվյալ դեպքում արդյո՞ք իմ խոսքը վտանգել է դատական իշխանության հեղինակությունը, թե՞ուղղված է եղել դատական իշխանության և անհատ դատավորների անկախության երաշխիքներին»,-ասաց Նախշքարյանը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նրան հարց ուղղեց, թե «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած իր գրառումների հասանելիության սահմանափակումն արդյո՞ք պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքը գիտակցել է՝ չպետք է աներ այդպիսի արտահայտություններ, դատավորը պատասխանեց, որ հասանելիությունը որևէ կերպ սահմանափակված չէ. «Ի սկզբանե այն նախատեսված է եղել բոլոր ընկերների ընկերների շրջանակում»:

Անդրադառնալով հարցին, որ եթե այլ դատավորներ իր կայացրած դատական ակտերը վիճահարույց դիտարկեն, դա իր համար ընդունելի՞ է, դատավոր Նախշքարյանն արձագանքեց. «Ձեր հարցն այնքան է դուրս մեր քննարկման առարկայից: Ցանկանում եք ճշտել իմ սուբյեկտիվ մոտեցումները այս կամ այն հարցի շուրջ։ Ես չեմ ցանկանում աբսուրդի թատրոնի վերածել այս դատական նիստը, որովհետև մենք գտնվում ենք Բարձրագույն դատական խորհրդում»:

Մանրամասները՝ տեսանյութում։