Պետությունը չի լուծում ծանրաբեռնվածության հարցը, որ մենք կանգնենք ԲԴԽ-ի առաջ. Զարուհի Նախշքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 14:19
«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:06
Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
07.06.2026 | 13:51
Ինչո՞ւ փոփոխություն չի եղել, որ Սփյուռքի ՀՀ քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը․ Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:47
Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
Բոլորը

Բարձրագույն Դատական խորհուրդում շարունակվում է դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով երեկ մեկնարկած նիստը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կարգապահական պատասխանատվության է կանչվել։

Արդարադատության նախարարությունը դատավորին վերագրել է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումներ։

Արդարադատության նախարարությունը Բարձրագույն դատական խորհրդից պահանջում է դատավորին պատժել ֆեյսբուքյան անձնական էջում, ինչպես նաև լրատվամիջոցների հետ զրույցում արտահայտած մտքերի համար՝ կապված նախորդ տարեվերջին Խորհրդի կողմից դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման հետ։

Դատավոր Նախշքարյանը հրապարակայնորեն ներկայացրել է իր կարծիքն առ այն, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ առկա է դատարանների գերծանրաբեռնվածության խնդիր։

Կայացված որոշումը որպես հիմք ընդունելով, պետության կողմից ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը դատավոր Նախշքարյանը գնահատել է, որպես միտում՝ դատավորներին ԲԴԽ-ի առաջ պատասխանատվության կանգնեցնելու նպատակով։ Դատավորը ԲԴԽ որոշումը գնահատել է, որպես անակնկալ որոշում և խնդրահարույց՝ համաչափության տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում։