Թուրքական Հաթայում նոր երկրաշարժը լրջորեն վնասել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին մասամբ վնասվել էր Քահրամանմարաշում երկու երկրաշարժերի հետևանքով։ Փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվում էր Դեֆնե շրջանում, եկեղեցու շենքի վնասների մասշտաբներն ավելացել են, գրում է Անադոլու գործակալությունը։

Վաքըֆում 35 տուն կա՝ ընդհանուր 130 բնակչով։ Նշվում է, որ տարերային աղետի ժամանակ բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն որոշ շենքեր լուրջ վնասներ են կրել։

Գյուղի խորհրդանիշներից մեկը հանդիսացող եկեղեցու արտաքին պատերը մասամբ վնասվել էին Քահրամանմարասում էպիկենտրոնով երկրաշարժերի ժամանակ, երեկվա ցնցումներից հետո եկեղեցին լրջորեն տուժել է։

Վաքըֆի ղեկավար Պերճ Քարթունը գործակալությանը հայտնել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժից անմիջապես հետո եկեղեցին փակվել է։

«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի ժամանակ եկեղեցին ամբողջությամբ ավերվել է․ արտաքին պատերը փլվել են, բավական մեծ վնաս կա ներսում։ Եկեղեցին պիտանի չէ պաշտամունքի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ մի շարք տներ ևս նման վիճակում են։

«Մի շարք վնասված տներ նույնպես բնակության համար պիտանի չեն, ամենուր մեծ ճաքեր են։ Մենք հիմա դատապարտված ենք ապրելու վրաններում։ Այնուամենայնիվ, մենք երախտապարտ ենք, մեզ մխիթարում ենք նրանով, որ զոհեր չունենք»,- ասել է Պերճ Քարթունը։

Էմմա Չոբանյան