ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն մեկնաբանել են Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ելույթը

Լուրեր

16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սպառազինությունների վերահսկման պայմանագիրը կասեցնելու՝ Ռուսաստանի որոշումն աշխարհն ավելի վտանգավոր վայր է դարձնում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է The Guardian-ը։

«Ավելի շատ միջուկային զենքը և ավելի քիչ սպառազինությունների վերահսկողությունն աշխարհն ավելի վտանգավոր են դարձնում»,- ասել է Ստոլտենբերգը՝ կոչ անելով Ռուսաստանին վերանայել իր որոշումը։

«Սա սպառազինությունների վերահսկման վերաբերյալ մեր ունեցած վերջին հիմնական համաձայնագրերից մեկն է»,- հավելել է նա։

Ըստ Ստոլտենբերգի՝ սա «ընդամենը ևս մեկ օրինակ» է, որ հեռանում ենք միջազգային կանոնների վրա հիմնված կարգից:

«Նախագահ Պուտինն է սկսել այս կայսերական նվաճողական պատերազմը։ Ինչպես Պուտինն այսօր հստակեցրեց՝ պատրաստվում է ավելի շատ պատերազմի։ Պուտինը չպետք է հաղթի։ Դա վտանգավոր կլինի մեր անվտանգության և ամբողջ աշխարհի համար»,- հավելել է նա:

Իր հերթին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Կրեմլի որոշումը՝ հրաժարվել պայմանագրից, «հերթական ապացույցն է, որ այն, ինչ անում է Ռուսաստանը, քանդում է անվտանգության համակարգը, որը կառուցվել է սառը պատերազմի ավարտից հետո»:

Հիշեցնենք, որ այսօր Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին և Պաշտպանության նախարարությանն ու «Ռոսատոմ»-ին հանձնարարում է ապահովել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը նախապատրաստությունը։

Տաթև Ֆռանգյան