«Ամբերդ ամրոց»-ի վարիչը մանկապղծության մեջ է մեղադրվել․ պատգամավորը դիմեց ԿԳՄՍՆ ներկայացուցչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Դիմելով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին, հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ մինչ նախագծի վերաբերյալ հարց ուղղելը այլ կարևոր հարցի է ուզում անդրադառնալ։

Պատգամավորը նշեց, որ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ 2020-ին հարուցված քրեական գործով «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչ Խաչիկ Վարազդատի Վարդանյանը մեղադրվում է մանկապղծության և արգելոցի տարածքում պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, և այժմ նա շարունակում է պաշտոնավարել։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր խնդիր է և անուշադրության մատնելը և համապատասխան դիրքորոշում չունենալը ճիշտ չէ։ ԿԳՄՍ-ն ինչպե՞ս է աձագանքել այս դեպքին»,- հետաքրքրվեց պատգամավորը և խնդրեց թույլ չտալ, որ հոգևոր անվտանգության դաշտ սպրդեն մանկապիղծներ։

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը և հավելեց, որ եթե պարզվի, որ այդ երևույթն առկա է և դա հաստատվի, բնականաբար տվյալ անձը ՀՀ իրավական ուժը ամբողջ խստությամբ կտեսնի։

«Ճիշտ է՝ այս հարցը իրավապահ մարմինների դաշտում պետք է լինի, բայց ԿԳՄՍ-ն, որպես լիազոր մարմին, հետամուտ կլինի այս հարցի լուծմանը»,- վստահեցրեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։