Լեհաստանը Ջո Բայդենից մարտական ինքնաթիռներ է խնդրելու Ուկրաինայի համար

Լուրեր

16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
Բոլորը

Լեհաստանի իշխանություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկեն Ուկրաինային մարտական ​​ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Պավել Յաբլոնսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին Ջո Բայդենը մի քանի ժամ Կիևում լինելուց հետո ժամանել է Վարշավա։ Այսօր նախատեսվում է նրա հանդիպումը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Յաբլոնսկիի խոսքով՝ Լեհաստանը շարունակելու է անել ամեն ինչ, որ Ուկրաինան անհրաժեշը սպառազինություն ստանա։

«Մենք կարծում ենք՝ կան երկրներ, որոնք կարող են ավելին անել: Լեհաստանն արդեն շատ զենք է փոխանցել: Մենք ցանկանում ենք է՛լ ավելի փոխանցել՝ միաժամանակ զինվելով և հզորացնելով լեհական բանակը»,- ասել է նա։

Լեհաստանն Ուկրաինայի գլխավոր դաշնակիցներից մեկն է, որը զգալի աջակցություն է ցուցաբերում Կիևին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում։

Լեհաստանի նախագահի արտաքին գործերի հարցերով խորհրդական Մարչին Պշիդաչն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի հետ բանակցություններում քննարկվելու է երկրում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացման հարցը։

«Գաղտնիք չէ, որ մենք խոսելու ենք ՆԱՏՕ-ի ներկայության ավելացման մասին, այդ թվում՝ ենթակառուցվածնքերի տեսակետից»,- ասել է լեհ պաշտոնյան։

Էմմա Չոբանյան