Անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ կնախատեսվեն

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրենքում առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչեւ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն անդրադարձել է «ինքնիշխանություն» հասկացության էությանն ու իրավական ձեւակերպումներին` նշելով, որ պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ եւ արտաքին հարաբերություններում անկախությամբ: Պետության ներքին ինքնիշխանությունն արտահայտվում է պետության գերակայությամբ եւ լիիշխանությամբ քաղաքական համակարգի այլ կազմակերպությունների նկատմամբ:

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, եւ այս նախագծի նպատակն օրենսդրական դաշտը բարելավելն է: Պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ նշել է, որ  նման օրենքներով անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, քանի որ կան պետություններ, որոնց ձեռնտու չէ հայկական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մեր երկրում կան գործակալական կառույցներ: Նրա գնահատմամբ այս օրենքից բացի անվտանգության ծառայությունները եւս պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանը կարծիք են հայտնել, որ «ինքնիշխանություն» հասկացությունը պետք է առավել հստակ սահմանվի: Արծվիկ Մինասյանի համոզմամբ ինքնիշխանության քրեաիրավական պատասխանատվության հարցն այնքան հստակ ու իրավական որոշակիության պահանջներին բավարարող պետք է լինի, որ որեւէ մեկը՝ կլինի իշխանություն, ընդդիմություն, թե դրսից հրահրված անձ, չփորձի ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ առաջարկվող ձեւակերպումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի:

Փոխնախարար Լեւոն Բալյանն օրինագծի բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Քվեարկության արդյունքում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: