Գրիգորի Խաչատուրովի պաշտպանի պնդմամբ` նա ՊՆ-ից գնված գույքի հետ առնչություն չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործով է։ Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

«Երեկ 20։10-ի սահմաններում որպես մեղադրյալ ձերբակալվել է Խաչատուրովը։ Ըստ էության, Օհանյանի գործով է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մեղադրանքը «փողերի լվացմանն» է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։ Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես «փողերի լվացում»,- նշեց պաշտպանը։

Փաստաբանի խոսքով՝ 14 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության մասին է խոսքը` տվյալ պարագայում 15 տարի է դեպքի վաղեմության ժամկետը։

Փաստաբանը վստահեցրեց, որ Խաչատուրովն առնչություն չունի այդ գույքի  (Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող զորամասի տարածքի և դրանց վրա առկա շինությունների) ձեռքբերման հետ: Պաշտպանի խոսքով՝ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի՞ էր արդյոք։

Դատախազությունը հայտնել է, որ Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ 2009 և 2016 թվականներին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

«Եթե այդ գույքը ձեռք բերվեր, դրվեր գրավ, գրավը չմուծվեր, բանկին մնար տունը, կստացվեր, որ անօտարելի գույքը վերածվեց դրամական  միջոցի, բայց այս պայմաններում, երբ գույքը գրավից ազատ է, սկզբնական ձեռքբերողը չի փոխվել, գույքը չի օտարվել, այդտեղ փողերի լվացման մասին խոսք չկա»,- ասաց Ենոքյանը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ Խաչատուրովի ձերբակալման մասին։ Այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նրան կալանավորելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։