«Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառ ունի». Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«2018-ից Հայաստանում մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի եւ բանակի դեմ հարձակումների, քաղաքական հետապնդումների քաղաքականությունը, եւ նույն տրամաբանության մեջ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը եւ այս դատաքննությունը դրա վառ վկայությունն են: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունները սեփական հանցանքներն ու մեղքերը քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց՝ նախկին զինվորականների, տարբեր գործիչների:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են հենց զինվորականներին թիրախավորում, Մանուկյանը պատասխանեց. «Խորքային պատճառ կա; ՔՊ-ն գենետիկորեն ատում է բանակը: Այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ իշխանության գալուց առաջ էլ տարիներ շարունակ պայքարել են  բանակի դեմ: Այսօր իրականում մեր երկիրը անվտանգության խնդիր ունի, որովհետեւ ԱԽ քարտուղարը բանակի դեմ տարբեր ձեւերով տարիներ շարունակ պայքար մղած անձ է: ԱԺ-ում բազմել են շատերը, որոնք տարիներ շարունակ բանակի դեմ են պայքարել, ծաղրել են ազգ-բանակ գաղափարը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսության գաղափարը»:

Մանուկյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, թույլ չի տալիս հստակ դիրքորոշումն ու կեցվածքները, նաև իրենց ընտանիքի քաղաքական կեցվածքը. «Փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ կանգ չեն առնում որեւէ կարմիր գծի առաջ և կարող են ոտնատակ տալ ամեն ինչ:

Նշենք, որ երեկ  ձերբակալվել է  3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթն առնչվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելուն (փողերի լվացում)։ Ըստ լուրերի` Խաչատուրովը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։