Իրանը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափի հանդիպումը. Աբդոլահիանը՝ ՌԴ ԱԳ փոխնախարարին

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին, գրում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։ Նա նաև հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ հյուրընկալել 3+3 ձևաչափի երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա և Հարավային Կովկասի երեք երկրներ) արտգործնախարարների հանդիպումը։

Գրուշկոն իր հերթին կարևորել է Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության խթանումը՝ անդրադառնալով երկու երկրների համատեղ համագործակցությանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Նա հանդիպել է նաև Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանիի հետ։ Այս հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր, այդ թվում՝ պատերազմ Ուկրաինայում, իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում ու Կովկասում։

Էմմա Չոբանյան