Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից վարորդներից կաշառք ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել է 4 տեսուչ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդների օգտին ապօրինի անգործության՝ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար, վերջիններից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով 20.02.2023թ.-ին ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: