ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ քննարկել է Բայդենի այցը Կիև․ Associated Press

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները շփվել են մինչև նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինա մեկնելը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Սպիտակ տունը մանրամասներ չի հայտնել, սակայն հայտարարել է, որ Բայդենի այցից անմիջապես առաջ «ռուսների հետ հիմնական շփումը տեղի է ունեցել՝ ապակոնֆլիկտայնությունն ապահովելու համար», որպեսզի խուսափեն ցանկացած սխալ հաշվարկներից, որոնք կարող են հանգեցնել երկու միջուկային տերությունների միջև ուղիղ հակամարտության, ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Կիև Ջո Բայդենի այցը հազվագյուտ դեպք էր, երբ ԱՄՆ նախագահն այցելել է հակամարտության գոտի, որտեղ ամերիկացիները կամ նրանց դաշնակիցները չեն վերահսկում օդային տարածքը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան ինքնաթիռները վերահսկել են իրավիճակը Լեհաստանից։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի առավոտյան Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Սա նրա առաջին այցն էր Ուկրաինա նախագահության ընթացքում։

Այցի ընթացքում Բայդենը հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին։

Տաթև Ֆռանգյան