ԵՄ-ն նախազգուշացրել է Չինաստանին՝ զերծ մնալ Ռուսաստանին զենք մատակարարելուց

Լուրեր

24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
Բոլորը

Եթե ​​Չինաստանը սկսի զենք մատակարարել Ռուսաստանին, դա կանցնի «մեր հարաբերությունների կարմիր գիծը»։ Այս մասին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ Պեկինը խոստացել է իրեն, որ դա տեղի չի ունենա, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես երկար զրույց ունեցա Վան Իի հետ։ Եվ ես հայտնեցի մեր լուրջ մտահոգությունը Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու (հնարավորության) վերաբերյալ։ Խնդրեցի նրան դա չանել։ Հայտնեցի ոչ միայն մեր մտահոգությունը, այլև այն, որ մեր հարաբերությունների համար դա կլինի կարմիր գիծ»,- ասել է Բորելը լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է, որ Վան Ին «ասել է՝ դա չի անի»։

«Սակայն մենք կպահպանենք զգոնությունը»,- նշել է Բորելը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը համակ ուշադրությամբ հետևում է, որպեսզի Չինաստանը Ռուսաստանին ռազմական օգնություն չտրամադրի։

Տաթև Ֆռանգյան