Անկարայում մեկնարկել են Էրդողանի և Բլինքենի բանակցությունները
Անկարայում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Էսենբողա օդանավակայանում անցկացվող ընդունելությունը փակ է մամուլի համար։
Հանդիպմանը մասնակցում են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։
Հավելենք, որ ավելի վաղ Բլինքենը բանակցություններ էր անցկացրել Չավուշօղլուի հետ։
Էմմա Չոբանյան