Լեհաստանը ՆԱՏՕ-ից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ է պահանջում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային անվտանգության հետպատերազմյան երաշխիքներ տրամադրել։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Վարշավա այցի նախօրեին Financial Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դուդայի խոսքով՝ անվտանգության երաշխիքների խոստումները «կարևոր կլինեն» Ուկրաինայի և նրա զինվորների բարոյական ոգու համար՝ առաջացնելով «զգացմունք, որ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց»։

Լեհաստանի նախագահը նաև կոչ է արել Սպիտակ տան ղեկավարին Վարշավա կատարած այցի ժամանակ «շատ կոշտ արտահայտություններով» հաստատել, որ ԱՄՆ-ն անվերապահորեն աջակցում է ՆԱՏՕ-ի Հավաքական պաշտպանության պայմանագրի 5-րդ հոդվածը, ըստ որի՝ դաշինքի անդամ պետության վրա ցանկացած հարձակում համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա, գրում է Financial Times-ը։

Անվտանգության երաշխիքները, որոնք փնտրում է Կիևը, կարող է ունենալ այնպիսի կառուցվանք, որը կպարտադրի ՆԱՏՕ-ի առաջատար տերություններին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի վրա ապագա հարձակման դեպքում, նշում է պարբերականը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ միասին հանդես է եկել Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության վերաբերյալ պաշտոնական առաջարկով, նման երաշխիքները համեմատել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրվածի հետ։

Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ-ի և Գերմանիայի պաշտոնյաները թերագնահատել են  Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունն այս փուլում՝ պնդելով, որ Արևմուտքի ռազմական աջակցությունն այն երաշխիքն է, որն անհրաժեշտ է Կիևին, գրում է Financial Times-ը: Սակայն Ուկրաինան պնդում է, որ իրեն անհրաժեշտ են ռազմական աջակցության ավելի պարտավորեցնող երաշխիքներ:

Տաթև Ֆռանգյան