Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Լուրեր

22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում բանակցություններ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չավուշօղլուն։

«Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք գնահատելու միջազգային և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները։ Հարավային Կովկասը մեր օրակարգում էր։ Վերջերս թե՛ ես, թե՛ Էնթոնի Բլինքենը շփումներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Մեր նպատակն է կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Շարունակելու ենք հետագայում էլ աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Բլինքենը նախօրեին է ժամանել Թուրքիա։ Նա հայտնել է, որ ԱՄՆ-ը 100 մլն դոլար օգնություն կտրամադրի երկրաշարժից տուժածների համար, որը կավելացնի Թուրքիայում և Սիրիայում աղետից տուժածներին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը՝ հասցնելով 185 միլիոն դոլարի։

Այսօր ավելի ուշ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Էմմա Չոբանյան