Գազալցակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրից, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրից, և գազալցակայանի լիցքավորող 31-ամյա աշխատակիցը՝ նույն համայնիք Իրինդ բնակավայրից։ Վերջիններս տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառվել) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բուժօգնություն ստանալուց հետո վնասվածքներ ստացած բոլոր 4 անձինք բուժհաստատությունից դուրս են գրվել։
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները՝ դեպքի հանգամանքները, պայթյունի առաջացման պատճառը լիարժեք պարզելու նպատակով։ Արդեն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննության առարկա է դառնալու նաև գազաբալոնի՝ սահմանված կարգով ստուգում և ճնշափորձարկում անցած լինելու, լիցենզավորված լինելու հանգամանքը։