Կորսված կառույցի արժեքը․ լուծարված կենտրոնի աշխատակիցները դատի են տվել թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2011-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը լուծարվեց։ Կենտրոնի 20 աշխատակիցների հաստիքների կրճատման հաշվին Մշակույթի նախարարությունը «Արար» ծրագրի համար իջեցրեց 17 հաստիք։ Այսինքն՝ նախապատվությունը տրվեց մի ծրագրի, որի նպատակը մարզերում ազգային մշակույթը հանրահռչակելն էր։ Այնինչ դա հենց լուծարված կենտրոնի գործառույթն էր։

Աշխատակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Նրանցից մի քանիսը դատի է տվել թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանին։ Դատական նիստը նշանակված է հունիսի 28-ին։ 80-ամյա մշակութային կազմակերպության աշխատակիցները դիմել են նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին։

«Կոլեկտիվը գլխի չընկավ, թե այս արագությամբ ինչն էր անհրաժեշտ, որ նախարարությունը ստիպեր ժողստեղծագործության թանգարանի տնօրենին, որին ապօրինի միացված էինք տարիներ առաջ, հապշտապ կառուցվածքային փոփոխություններ կատարելով, ազատել երկար տարիներ ծառայություն կատարած աշխատակիցներին: Աշխատակիցներից շատերը դիմել են դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է մշակույթի նախարարին ուղղված նամակում։

Ազգագրագետ, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի նախկին տնօրեն, փոխտնօրեն Տիգրան Հակոբյանը նշում է, որ աշխատակիցները միայն վերջին պահին էին իմացել, որ կանգնել են խնդրի առջև։ Նրա խոսքով՝ իննսունականներին մենք ունեինք 425 ժողովրդական ինքնագործ թատրոն, իսկ հիմա երկուսն էլ չունենք։ Կենտրոնի տեխմիջոցների և ձայնադարանի բաժնի նախկին վարիչ Արտավազդ Եղոյանն էլ, ով 1980-ականներից աշխատել է կենտրոնում, ստեղծել է ձայնագրման ստուդիա, շեշտում է, որ համապատասխան ատյաններն այս կառույցի արժեքը չհասկացան։ Պարոն Եղոյանը հիշեցնում է՝ կենտրոնի աշխատակիցները կատարել են հավաքչական հսկայական աշխատանք և դա չգնահատել չէր կարելի։

Ուշագրավ է, որ երբ մենք թանգարանի տնօրեն, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանից թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք, նա հրաժարվեց խոսել։ Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ տնօրենը, որին, ինչպես ներկայացվում է, ստիպել են կառուցվածքային փոփոխություններ անել, չի ցանկանում խոսք ասել։

Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև Մշակույթի նախարարությունից։ Մեր գրավոր հարցմանը խոստացան արձագանքել ավելի ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան