ՀՀ-ն պոկվելու է ՌԴ-ից՝ վայնասուն են բարձրացրել ԵՄ-ի դեմ. Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
12.04.2026 | 12:44
Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի
12.04.2026 | 12:10
Թայսոն Ֆյուրին վերադարձը ռինգ նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:52
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության
12.04.2026 | 11:38
ԱԳՆ-ն հրապարակել է Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու ընթացակարգը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ

-Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակը դժգոհել է ԵՄ դիտորդների՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելուց՝ հայտարարելով, որ դա կարող է խանգարել հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ հարցը քննարկվել է նաև ՌԴ-ում։ ՌԴ Պետդումայի խոսնակը Բաքվում նույն մտահոգություններն արտահայտեց, Վոլոդինը խոսում էր երկիր կորցնելու սպառնալիքի մասին։ Ի՞նչն է այս դժգոհությունների համար առիթ հանդիսացել։

-Առիթներ կարող են միշտ գտնել, իսկ պատճառն այն է, որ ուզում են տարածաշրջանը պահել ռուս-թուրքական վերահսկողության տակ։ Դրա համար միլիոնավոր պատրվակներ կարող են որոնել։ Ադրբեջանի հայտարարությունը հաջորդել է ՌԴ-ի հայտարարությանը։ Մինչ Ադրբեջանի հայտարարությունը՝ Ռուսաստանը հայտարարեց, որ ԵՄ դիտորդների տեղակայումը խնդիր է, որը պետք է քննարկել և Ադրբեջանի հետ համաձայնեցնել։ Տարածաշրջանում ԵՄ դիտորդների տեղակայմանը դեմ են Ադրբեջանը և Ռուսաստանը, կողմ են Հայաստանը և Իրանը։ Պետք է նկատի ունենաք, որ տարածաշրջանում բևեռներ, ավելի ճիշտ՝ շահերի համընկնումով պետությունների համախմբեր են ձևավորվում։ Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, Սյունիքի հատվածի առումով Իրանը միշտ է անհանգստություն ցույց տվել, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ իրար ամուր գրկում են։ ՀՀ-ն պատերազմից հետո խնդրագրեր է ուղարկել, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ ճանապարհով արձագանքի Ադրբեջանի ագրեսիային, դա չի եղել։

-Ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև ՌԴ-ին․․․

-Այո՛, բայց այս պետություննեը մնացել են անհաղորդ։ Իրենց նպատակն է՝ ամեն անգամ Հայաստանի ձեռքն ու ոտքը կապել ռուսական, ՀԱՊԿ-ական՝ասիական պետությունների սայլից և թույլ չտալ այլ բևեռների հետ աշխատել։ Հիմա Հայաստանը ելք է որոնել։ Եվ հնչում է ոռնոց․ ինչո՞ւ են ոռնում, որովհետև երբ Հայաստանն այլ տեղ ճար է որոնում, իրենք հեռանկարում տեսնում են, որ Հայաստանը պոկվելու է իրենցից, դրա համար էլ կեղծ թեզերով, կշռաքարերի պես Հայաստանի ոտքերից կապել են ձևական պատրվակներ, այդ թվում՝ նոյեբերի 9-ի հայտարարությունը, մինչդեռ ամենաշատը Հայաստանն է ասում կատարեք, բայց ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Ադրբեջանը չեն կատարում նոյեբերի 9-ի հայտարարությունը։ Ինչքան Հայաստանն անկախության ճիչեր կարձակի, ցույց կտա, որ իր արտաքին քաղաքականության մեջ սուվերեն է, անընդհատ այս ոռնոցը լսվելու է։ Ոռնալու են և խնդիրներ են առաջացնելու նաև Հայաստանում ռուսական անցյալի ներկայացուցիչները։

-ԵՄ դիտորդների կազմում, ըստ լրատվամիջոցներում հրապարակված և չհերքված տվյալների, լինելու են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան։ Երևի նրանք ինչ-որ իմաստով նաև ռազմական առաքելություն պետք է իրականացնեն՝ կանգնելով սահմանին և ականատես լինելով ռազմական գործողությունների, եթե դրանք տեղի ունենան։ Ի՞նչ նշանակություն ունի ԵՄ դիտորդների այս առաքելությունը, որ այսքան մտահոգություններ են արտահայտվում, Ադրբեջանում ՌԴ դեսպանն ասում էր՝ նրանք կտարածվեն ԼՂ-ում, ունեն ռազմական բաղադրիչ։

-ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանին տալու է ռազմական կայունություն։ Եթե ԵՄ դիտորդները չլինեին, հաստատ ռազմական ագրեսիայի դրսևորումներ լինելու էին, միգուցե՝ կլինեն, բայց թեև ԵՄ առաքելության տեղակայությունը մեր տարածաշրջանում Ադրբեջանի, Ռուսաստանի թաթը վերջնականապես չկտրող, բայց չափավորող գործոն է։ Իհարկե՝ ԵՄ դիտորդները քաղաքացիական առաքելություն են իրականացնելու, բաց արդյո՞ք դիտորդների պատը մի ռուսական ռազմաբազա չարժե, իհարկե՝ արժե։ Դա պետք է նկատի ունենանք։ Միգուցե, անհրաժեշտության դեպքում, ԵՄ առաքելությունը կարող է տրանսֆորմացվել և դառնալ ռազմական կոնտինգենտ։ Իհարկե՝ դիտորդների տեղակայումը լավ է, բայց եթե մեր իշխանությունը շարունակի հորանջել, գործ չանել, ոչինչ էլ չի լինի։ Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանն իր պոտենցիալը պետք է բարձրացնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան