ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգված է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հնարավոր ընդունմամբ

Լուրեր

16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգված է Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հնարավոր ընդունմամբ՝ զգուշացնելով, որ «այն կխեղդի անկախ ձայները երկրում», փոխանցում է Նովոստի Գրուզիան։

«Մենք այս մտահոգություններով կիսվել ենք Վրաստանի կառավարության հետ։ Առաջարկվող օրենքը կբացառի և կլռեցնի Վրաստանի քաղաքացիների անկախ ձայնը, ովքեր ձգտում են ավելի լավ ապագա ստեղծել իրենց հասարակության համար: Մենք կարծում ենք, որ նման օրենքը պոտենցիալ վտանգ կստեղծի Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման համար»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա հերքել է այն պնդումները, թե Վրաստանում օրինագծի մշակման ժամանակ օգտագործվել է ամերիկյան փորձը։

«Մեղադրանքներն այն մասին, որ այս օրինագիծը հիմնված է ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) վրա, ակնհայտորեն կեղծ են։ Այս օրինագիծը, ըստ երևույթին, հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենքների վրա [ոչ FARA-ի կամ որևէ ԱՄՆ օրենքի]»,- ասել է նա:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» նախագիծը Վրաստանի խորհրդարան է ներկայացրել «Ժողովրդի իշխանություն» շարժումը, որը ստեղծվել է մի խումբ պատգամավորների կողմից, որոնք անջատվել են Վրաստանի իշխող կուսակցությունից, սակայն նրա հետ միասին մնացել են խորհրդարանական մեծամասնությունում։

Տաթև Ֆռանգյան