Էրդողանը հակված չէ հետաձգել ընտրությունները․ իշխանամետ ԶԼՄ-ներ

Լուրեր

04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական իշխանամետ պարբերականների երկու սյունակագիրներ հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակված է ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին՝ չնայած երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերին, գրում է Gercek News-ը։

««Արդարություն և զարգացում» կուսակցությունում ընտրությունների հետ կապված բոլոր տարբերակները սեղանին են շ, սակայն այս պահին ո՛չ որոշում կա, ո՛չ էլ հակվածություն դրանք հետաձգելու։ Կարող եմ ասել, որ նախագահ Էրդողանը կողմ է ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելուն, մինչ կուսակցության որոշ դեմքեր պաշտպանում են ընտրությունները հունիսի 18-ին անցկացնելու տարբերակը։ Նախագահ Էրդողանը չի անհանգստանում ընտրությունների համար։ Գերագույն ընտրական հանձնաժողովն աշխատանքներ է տանելու, որ նրանք, ովքեր երկրաշարժի հետևանքով տեղափոխվել են կամ մարդիկ, որոնք մնացել են երկրաշարժի գոտում, կարողանան քվեարկել»,- Hurriyet-ում գրել է սյունակագիր Հանդե Ֆիրաթը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) համահիմնադիր Բյուլենթ Արընչը բանավեճ է հրահրել, երբ հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն երկրաշարժի պատճառով։

Ընտրությունները ժամանակին անցկացնելու օգտին հանդես է եկել նաև իշխանամետ լրագրող Մեհմեդ Բարլասը։

«ԱԶԿ-ի անդամները պետք է հաշվի առնեն Արընչի կոչը։ Նա երբեք նման կոչ չէր անի, եթե մտածեր, որ դա հօգուտ իշխող դաշինքի կլինի: Եթե Արընչն ասի՝ «հետաձգիր», լավ կլինի հակառակն անել»,- ասել է  լրագրողը։

Էմմա Չոբանյան