ՌԴ այցից հետո Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ առաքելությունը կխոչընդոտի կարգավորման գործընթացին

Լուրեր

19.11.2026 | 17:11
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը կխոչընդոտի կարգավորման գործընթացին, գրում են ադրբեջանական լրատվականները։

«Եվրոպայից հայ-ադրբեջանական սահման առաքելության ուղարկումը կարող է խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Գաֆարովան։

Նա նշել է, որ Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ իր այս դիրքորոշումը հնչեցրել է Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ։

Հիշեցնենք, որ օրերս Գաֆարովան պաշտոնական այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին և Դաշնային խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոյին։

Գաֆարովայի հետ հանդիպմանը Վոլոդինը զգուշացրել էր եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից՝ հիշեցնելով, թե, իբր, «ինչի է հանգեցրել նրանց գործունեությունն Ուկրաինայում»։

Էմմա Չոբանյան