ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում ՌԴ ռազմական օբյեկտներին ուկրաինացիների հարվածներին․ Նուլանդ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկախ նրանից, թե երբ և ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, պետք է երաշխիքներ տրվեն, որպեսզի Ռուսաստանը նորից չսանձազերծի այն։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Մենք ոչ մի կերպ չպետք է հավատանք, քանի դեռ Վլադիմիր Պուտինը կամ նրա նման մեկն իշխանության է, որ պատերազմն իսկապես ավարտված է: Եթե նույնիսկ արդար խաղաղություն ձեռք բերվի, միևնույն է, երկարաժամկետ պլանի և ապագայի ուկրաինական բանակ կառուցելու կարիք կլինի, ինչը կարող է Պուտինին հետ պահել հետագայում նման ինչ-որ բան ծրագրելուց»,- հայտարարել է Վիկտորյա Նուլանդը։

Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում առցանց քննարկման ժամանակ Նուլանդն ասել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն դիտարկում է, թե ինչ զենք կարող է ուղարկվել ուկրաինական մարտադաշտ հենց հիմա, այլ նաև այն, թե ինչպիսի զենքեր կպահանջվեն Ռուսաստանին ապագայում անվտանգ զսպելու համար:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վաշինգտոնը վախենում է հատել Կրեմլի կողմից գծված ցանկացած «կարմիր գիծ»՝ աջակցելով Ուկրաինային, մասնավորապես, եթե Կիևը որոշի ռազմական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանի կողմից 2014 թվականին բռնակցված Ղրիմը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալն ասել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմը ռուսական, քանի որ Ուկրաինային է պատկանում դրա ամբողջ տարածքը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

«Ենթադրություններ չեմ անի, թե որտեղ կորոշեն ուկրաինացիները պատերազմել կամ ինչպես կորոշեն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում գործել Ղրիմի վերաբերյալ: Մենք Ղրիմը համարում ենք Ուկրաինա»,-հայտարարել է Նուլանդը։

Նրա խոսքով՝ Ղրիմի օկուպացիայից հետո Ռուսաստանը թերակղզին դարձրել է իր ռազմական հենակետը՝ այնտեղ տեղադրելով մարտական օբյեկտներ, զենքի պահեստներ և հրամանատարական կենտրոններ, որոնք սպառնում են և կսպառնան Ուկրաինայի անվտանգությանը, քանի դեռ այնտեղ են։

«Դրանք օրինական թիրախներ են։ Ուկրաինան հարվածում է դրանց։ Եվ մենք աջակցում ենք դրան։ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի, քանի դեռ Ղրիմն առնվազն ապառազմականացված չէ»,- հայտարարել է Վիկտորյա Նուլանդը։

Տաթև Ֆռանգյան