Երկրաշարժի հետևանքով կորուստների թիվը Թուրքիայում գերազանցել է 38 000-ը
Քաղաքականություն
17.02.2023 | 12:10Թուրքիայի աղետների ու արտակարգ իրավիճակների վարչության՝ AFAD-ի հաղորդմամբ երկրում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 38,000-ը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 38,044 մարդ։ Երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 4734 հետցնցում։
Աղետի գոտում աշխատող անձնակազմերի ընդհանուր թիվը 264 հազար 389 է, որոնողափրկարարական անձնակազմինը՝ 29,160 է։
Էմմա Չոբանյան